Բաժիններ՝

Հայտնի են հեղինակավոր «Սեզար» կինոփառատոնի հաղթողների անունները

Ֆրանսիայում հանձնել են ազգային «Սեզար» կինոմրցանակները, հայտնում է RIA Novosti-ն:

«Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Ֆաթիման», որը պատմում է հավաքարարի մասին, ով առանց հանգստյան օրերի աշխատում է իր աղջիկներին կրթություն տալու համար:
«Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Առնո Դեպլեշենը, ով նկարահանել է «Երեք հիշողություն իմ երիտասարդության մասին» ֆիլմը:

«Օտարերկրյա լավագույն ֆիլմ» ժյուրին համարել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բերդմենը» (Birdman):
Ինչպես և ենթադրում էին կինոքննադատները, «լավագույն դերասանուհի» է ճանաչվել՝ ըստ «Սեզարի, Կատրին Ֆրոն, ով հանդես է գալիս Քսավիե Ջանոլլիի «Մարգարիտա» (Marguerite) ֆիլմում:

«Երկրորդ պլանի լավագույն կանացի դերակատարում» անվանակարգում մրցանակը հանձնվել է Սիդսե Բաբետ Կնուդսենին՝ Քրիստիան Վենսանի L’Hermine ֆիլմի համար:
«Լավագույն դերասան» է ճանաչվել Վենսան Լինդոնը՝ Ստեֆան Բրիզի «Շուկայի օրենքը» (La loi du marche) ֆիլմի համար:

«Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարը» Բենուա Մաժմիլն է՝ Էմանուել Բերկոյի «Երիտասարդ արյուն» ֆիլմի (La tete haute) համար:
«Պատվավոր Սեզար» անվանակարգում մրցանակի է արժանացել 71-ամյա Մայքլ Դուգլասը:

Մրցույթում անվանակարգերի թվով առավել շատ՝ 11 մրցանակի է արժանացել Քսավիե Ջանոլլիի «Մարգարիտա» (Marguerite) ֆիլմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս