23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նույն օրը ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, բացահայտ հափշտակել է աղջկան պատկանող 2500 դրամ արժողությամբ սրբապատկերով հուշանվերը և աղջկա մորը պատկանող 150.000 դրամ արժողությամբ թվային ֆոտոխցիկը:
Հինգ տարի առաջ Պայծառ Ներսեսյանի 5-ամսական հղիությունը դադարեցվել է կեսարյան հատումով, քանի որ նա սկսել էր կուրանալ: Բժիշկները խնդրում են ստորագրությամբ հրաժարվել պտղից, որը 600 գրամ էր և անհաս: Մայրը հրաժարվում է: Երեխան հրաշքով փրկվում է: Բազմաթիվ խնդիրներ լուծվել են, սակայն արդեն հինգ տարեկան Հայկին այսօր անհրաժեշտ է վիրահատություն Գերմանիայում, որն ամբողջությամբ ոտքի կկանգնեցնի նրան: Այսպիսի դեպքեր միլիոնից մեկ են լինում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տևական սաստիկ բքի հետևանքով դժվարանցանելի է դարձել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը: Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է:
Հանրապետության տարածքում փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ փետրվարի 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:
Փակ են Արագածոտնի մարզի Մաստարա, Զովասար,Գառնահովիտ գյուղական համայնքներ տանող, Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս-Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները, ինչպես նաև Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Սարալանջ գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները:
«Միցուբիշի Պաջերո» մակնիշի 19 LO 223 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Ջ. Գ.-ին և 2 ուղևորի տեղափոխել են անվտանգ վայր:
Արագածոտնի մարզում նրանց ազդեցությունը սկսեց թուլանալ 2006-ից, երբ գլխավոր դատախազ, ծնունդով ապարանցի Աղվան Հովսեփյանը որոշեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել և դա սկսեց հարազատ մարզից։ Որոշ ժամանակ մարզում իրար էին բախվում դաշնակցականների և դատախազի թիմակիցների շահերը։ Ասում են՝ հիմա էլ է բախումն անխուսափելի լինելու:
Հա, ինչ է պատահել, տեսնում եք՝ ինչքանով եմ անհետացել, 20 տարվա մեջ համարձակվել եմ երրորդ անգամ արձակուրդ գնալ: 2008 թվականին երկու շաբաթով գնացի արձակուրդ, ուրեմն անցյալ տարի մեկ շաբաթով, իսկ, ահա, այս տարի բուժման նպատակով դուրս եմ գալիս, ինձ խաբար են անում, թե ինձ համակարգն է փնտրում: Ի սեր Աստծո, Ուզունյանին փնտրել պետք չէ, Ուզունյանը իր տեղում է:
«Կարծում եմ, մեր ժամանակներում սա առաջին անգամն է, որ Ռուսաստանի քաղաքացիները սկսում են գիտակցել, որ ունեն առաջնորդ, որը հսկայական անձնական հարստություն է կուտակել, եւ կարծում եմ, սա Ռուսաստանում լրացուցիչ անկայունություն է ստեղծելու», – նշել է նա:
Փետրվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ:
Մեր ձեռքի տակ է Երեւանի քաղաքապետարանի կողմից մի քաղաքացու ուղարկված ծանուցում, որով քաղաքացուն հրավիրում են մասնակցելու իր դեմ հարուցված վարչական վարույթին: Ոչ մի դեպքում չեք կռահի, թե ինչ «օրինախախտում» է թույլ տվել տվյալ քաղաքացին:
Կրկին խոսում են, որ շուտով Վարդան Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին։
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կպահպանի հարձակվողին այլ մրցաշարերի համար:
Չեխ հնագետների խումբը Եգիպտոսում պեղումների ժամանակ հայտնաբերել է փայտե նավ, որն ավելի քան 4500 տարեկան է, հայտնում է Prague Daily Monitor-ը:
Չնայած Ֆլորենտինո Պերեսի կողմից մեկշաբաթյա վաղեմության արգելքին, Կրիշտիանու Ռոնալդուն նորից թռել է Մարոկկո` իր ընկեր Բադեր Խարիի մոտ: Դա տեղի է ունեցել գիշերը` «Էսպանյոլի» հետ խաղից մի քանի ժամ հետո: Հնարավոր է, պորտուգալացին ցանկացել է լավագույն ընկերոջ հետ նշել «թութակների» դարպասին կատարած հեթ-տրիկը:
5 տարվա աշխատանքից հետո հետազոտողների միջազգային խումբը վճռել է, որ «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» կտավը, որն ավելի վաղ վերագրվում էր նկարչի բազմաթիվ աշակերտներից մեկին, իրականում պատկանում է մեծ վարպետին, գրում է The Guardian-ը:
Դեմքի մաշկի լայն ծակոտիները շատերին են անհարմարություն պատճառում: Բացի անհարմարությունից, դրանք կարող են նախ մի քանի առողջական խնդիրների հանգեցնել, օրինակ՝ ակնե կամ սև կետեր:
168.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում երկնքի համաստեղությունները և դրանց դիցաբանական պատմությունը։ Հայտնի է, որ գիշերային երկնքում աստղերը ճանաչելու և դրանում ավելի հեշտ կողմնորոշվելու համար դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ երկինքը բաժանել են համաստեղությունների: Հին Հայաստանում բացատրել են կենդանակերպի անունները՝ ըստ այն բանի, թե Արեգակի գտնվելը դրանցից յուրաքանչյուրում ինչ ազդեցություն է գործում Երկրի վրա։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 3-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Դաշտենցի փողոցի, Գաջեգործների 1, 2, 3, 4, Նոր Արեշի 7, 9, 11, 20` նրբանցքը ներառյալ, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46, 48, 50 փողոցների, Դավիթ Բեկի փող. 10-ից-40 համարների ջրամատակարարումը:
Ավելի քան 10 հազար միգրանտ երեխաներ անհետացել են Եվրոպա ժամանելուն պես, հաղորդում է Եվրոպոլը (Europol):
Նա հանճար է: Նա երբեք չի ապրել կանոններով. խմում էր ավելի շատ, քան թույլատրվում է, ուներ ավելի շատ սիրուհիներ, քան ընդունված է, ապրում էր ոչ այնպես, ինչպես սովորեցնում են ապրել: Նա գրում էր ոչ այն մասին, ինչ հաճելի է կարդալ, այլ դաժան իրականության, որը շրջապատում է մեզ:
Կարելի է երկար թվարկել բոլոր օգտակար վիտամինները և հանքանյութերը, որոնք պարունակվում են գետնախնձորի մեջ, բայց կարևոր է հիշատակել ինուլինը` նյութ, որն անհրաժեշտ է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց: Եվ դա միակ հիվանդությունը չէ, որի դեմ պայքարում է գետնախնձորը:
Նալբանդյանների փաստաբան Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր երևան եկած հանգամանք է դիտվել ստորադաս դատարանների կողմից իրավունքի խախտումների արձանագրումը ՄԻԵԴ-ի կողմից: Դատական նիստ դեռևս չի նշանակվել. «Ակնկալում եմ, որ գործը պիտի ուղարկվի նոր քննության, և վերացվեն խախտումները, որոնք ժամանակին թույլ են տրվել, դատարանում իրականացվի գործի արդարացի և պատշաճ հետազոտում, և անմեղ անձանց ազատեն քրեական պատասխանատվության ենթարկելու այս երկարատև ու երկարաշունչ հետապնդումներից»: