Բաժիններ՝

Խեցգետին համաստեղության դիցույթը

168.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում երկնքի համաստեղությունները և դրանց դիցաբանական պատմությունը։ Հայտնի է, որ գիշերային երկնքում աստղերը ճանաչելու և դրանում ավելի հեշտ կողմնորոշվելու համար դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ երկինքը բաժանել են համաստեղությունների: Հին Հայաստանում բացատրել են կենդանակերպի անունները՝ ըստ այն բանի, թե Արեգակի գտնվելը դրանցից յուրաքանչյուրում ինչ ազդեցություն է գործում Երկրի վրա։

Ըստ հին հունական դիցաբանության՝ Խեցգետնի պատկերը Հերա աստվածուհին է տեղադրել գիշերային երկնքում։ Հերակլեսի և Հիդրայի մենամարտի ժամանակ Հերան ցանկանալով օգնել Հիդրային՝ մի հսկա խեցգետին է ուղարկում, սակայն հուժկու Հերակլեսը ոտնատակ է տալիս հսկա խեցգետնին։ Որպես վարձատրություն՝ Հերան գիշերային երկնքում տեղադրում է Խեցգետնի պատկերը։ Եգիպտական դիցաբանությունում Խեցգետինը կյանքի, անմահության և վերածննդի խորհրդանիշն է, քանի որ այն ունի աղետներից պաշտպանող խեցի։ Իսկ Անանիա Շիրակացին եղանակի կանխատեսումների կապակցությամբ է կարևորել Խեցգետնի համաստեղությունը, քանի որ հենց այս համաստեղության Մսուր կոչված տիրույթում գտնվող աստղերի նկարագրությամբ է կանխագուշակել եղանակը։

Հետաքրքիր է Պլինիոս Ավագի համեմատությունը «Բնական պատմություն» երկի համապատասխան հատվածի հետ. «Խեցգետնի համաստեղությունում երկու փոքր աստղեր են գտնվում, որոնք կոչվում են Իշուկներ (Aselli)։ Դրանց միջև փոքր ամպ կա, որը կոչվում է Մսուր (Praesepio)»։

ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս