Չարլզ Բուկովսկու սրամիտ աֆորիզմները. Ինչպե՞ս կարելի է վստահել մի էակի, որն ամեն ամիս արնահոսում է ու չի մահանում
Նա հանճար է: Նա երբեք չի ապրել կանոններով. խմում էր ավելի շատ, քան թույլատրվում է, ուներ ավելի շատ սիրուհիներ, քան ընդունված է, ապրում էր ոչ այնպես, ինչպես սովորեցնում են ապրել: Նա գրում էր ոչ այն մասին, ինչ հաճելի է կարդալ, այլ դաժան իրականության, որը շրջապատում է մեզ:
Կյանքի մասին
Ուղղակի ապրել, քանի դեռ չես մահացել, արդեն ծանր աշխատանք է:
Աշխարհը փրկելու համար պետք է մեկ առ մեկ փրկել մարդկանց, բոլորին միանգամից փրկելը ռոմանտիզմ է կամ էլ քաղաքականություն։
Չեմ հավատում, թե աշխարհը կարելի է ավելի լավը դարձնել: Ես հավատում եմ, որ կարող ենք փորձել այն ավելի վատը չդարձնել:
Երբ հարբած ես, աշխարհն առաջվա նման քո կողքին է, բայց գոնե չի սեղմում քո պարանոցը:
Կանանց մասին
Բոլոր կանայք տարբեր են։ Հիմնականում թվում է, թե նրանք ամենալավի ու ամենավատի համադրությունն են։ Նրանց մեջ կա և՛ մոգական, և՛ սարսափելի ինչ-որ բան։ Ի դեպ, ես ուրախ եմ, որ նրանք կան։
Ինչպե՞ս կարելի է վստահել մի էակի, որն ամեն ամիս արնահոսում է ու չի մահանում:
Տաղանդի ու գրողների մասին
Գրողներն անհույս մարդիկ են, իսկ երբ նրանց մոտ հույս է հայտնվում, նրանք դադարում են գրող լինել։
Պատվախնդրությունը հազվադեպ է օգնում տաղանդին: Այլ հարց է՝ հաջողությունը: Տաղանդը միշտ կախվում է նրանից:
25 տարեկանում հանճար կարող է լինել ցանկացածը: 50 տարեկանում դրա համար պետք է ինչ-որ բան անել:
Ինտելեկտուալը պարզ բանը բարդ է ասում, նկարիչը բարդ բանը նկարագրում է պարզ բառերով:
Մարդկանց մասին
Որոշ մարդիկ խենթանալ չգիտեն. նրանց կյանքն ահավոր տաղտկալի է։
Եթե քեզ հաջողվել է խաբել մարդուն, դա չի նշանակում, որ նա հիմար է։ Դա նշանակում է, որ քեզ ավելի շատ են վստահել, քան դու արժանի ես:
Անշուշտ, մարդուն կարելի է սիրել, եթե շատ մոտիկից չես ճանաչում նրան։
Ներուժը գրոշի արժեք չունի։ Պետք է գործել։ Գրեթե ցանկացած երեխա ավելի շատ ներուժ ունի, քան ես։
Ցույց տվեք ինձ միայնակ մարդու, ով ինքն իր համար ապրելով՝ կարգին վիճակում է պահում խոհանոցը, և ես 9-ից 8 դեպքում կապացուցեմ, որ նա անտանելի բնավորություն ունի:
Գեղեցկությունը դատարկություն է: Ինքդ էլ հասկանում ես, թե ինչպես է բախտդ բերել, որ դու գեղեցիկ չես, որովհետև եթե դուր ես գալիս մարդկանց, ապա գիտես, որ այլ բանի համար:
Տեսնել հեռուստաէկրաններին միևնույն կեղտը դարձել է այնքան սովորական, որ մարդիկ դադարել են իրենց հաշիվ տալ, որ միևնույն կեղտն են նայում:
Սիրո մասին
Սերը կիթառահարների, կաթոլիկների և շախմատային մոլագարների համար է:
Սեքսը մեծ բան է միայն այն ժամանակ, երբ այլևս զբաղվելու բան չկա:
Իր մասին
Մենությունն ուժեղացնում է ինձ. Առանց դրա ես ասես առանց հացի ու ջրի լինեմ։ Առանց դրա անցկացված յուրաքանչյուր օրն ուժասպառ է անում ինձ։ Ես չեմ հպարտանում իմ մենությամբ, սակայն ես կախված եմ դրանից։
Ես չափազանց լավ գիտեմ սեփական թերություններս, որպեսզի փոխադարձ սեր պահանջեմ։
Ես ամուսնացած եմ, սակայն առանց կնոջ։ Իմ կինն իմ սեփական կյանքն է։
Ես երբևէ չեմ ցանկացել այլ մարդ լինել: Ես պարզապես չեմ հանդիպել այնպիսի մարդու, ով ինձ մոտ նման ցանկություն կառաջացներ:
Թարգմանությունը՝ 168.am-ի