Բաժիններ՝

5 ամսականում ծնված Հայկին ապրելու շանսեր չէին տալիս, բայց նա հաղթեց ճակատագրին և այսօր մեր օգնության կարիքն ունի

Հինգ տարի առաջ Պայծառ Ներսեսյանի 5-ամսական հղիությունը դադարեցվել է կեսարյան հատումով, քանի որ նա սկսել էր կուրանալ: Բժիշկները խնդրում են ստորագրությամբ հրաժարվել պտղից, որը 600 գրամ էր և անհաս: Մայրը հրաժարվում է: Երեխան հրաշքով փրկվում է: Բազմաթիվ խնդիրներ լուծվել են, սակայն արդեն հինգ տարեկան Հայկին այսօր անհրաժեշտ է վիրահատություն Գերմանիայում, որն ամբողջությամբ ոտքի կկանգնեցնի նրան: Այսպիսի դեպքեր միլիոնից մեկ են լինում:

5-ամյա Հայկի կյանքի պատմությունը հրաշքի է նման: Նա ծննդյան օրից մինչև այժմ պայքարում է ապրելու համար: Մայրիկի համառ ջանքերի շնորհիվ այսօր Հայկը ոչ միայն ապրում է, այլև շատ խելացի, աշխույժ, ուժեղ փոքրիկ է: Ծնված օրից մինչ օրս Հայկը համապատասխան ֆիզիոթերապևտիկ կուրսեր է անցնում, և տարիների ընթացքում շատ խնդիրներ արդեն հաղթահարվել են: Այժմ կարևորագույն խնդիրը մնում է կոնքազդրային մասի վիրահատության հարցը, որը հնարավոր է իրականացնել Գերմանիայում: Վիրահատությունը նշանակված է 2016թ. սեպտեմբերի 14-ին: Ավելի վաղ վիրահատությունը մարտին էր նշանակված, սակայն գումարի բացակայության պատճառով Հայկի մայրը ստիպված եղավ հետաձգել այն:

Haik Nersesyan (3)

Վիրահատության արժեքը 60.000 եվրո է: Արդեն իսկ կլինիկայի հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 20.000 եվրո: Հայկը երազում է իր սայլակը մի կողմ դնելու և սեփական ոտքերով, մայրիկի ձեռքը բռնած, դպրոց գնալու մասին, և նրա այս երազանքի իրականացման համար անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը:

VTB-Հայաստան բանկում հաշվեհամար է բացվել երեխայի մոր՝ Պայծառ Ներսիսյանի անունով.

16046032978404 (դրամ)

16046032978405 (դոլար)

16046032978406 (եվրո)

16046032978407 (ռուբլի)

SWIFT: ARMJAM22:

ArCa քարտի համարն է՝ 6769307100031522:

Աջակցել կամ մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են զանգահարել Պայծառ Ներսիսյանին՝ +37493 58-66-21 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս