Բաժիններ՝

Լուծեք լայն ծակոտիների խնդիրը

Դեմքի մաշկի լայն ծակոտիները շատերին են անհարմարություն պատճառում: Բացի անհարմարությունից, դրանք կարող են նախ մի քանի առողջական խնդիրների հանգեցնել, օրինակ՝ ակնե կամ սև կետեր: Յուղոտ մաշկն առավել շատ հակում ունի լայն ծակոտիներ ունենալու: Սակայն, բարեբախտաբար, գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից:

Healthyandnaturallife կայքը ներկայացնում է մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել լայն ծակոտիների խնդիրներից:

1. Մեղրով, կիտրոնով, խնձորով և յոգուրտով դիմակ- Դիմակը, որի մասին խոսելու ենք, անհրաժեշտ է քսել դեմքին քնելուց առաջ: Խնձորը կտրատեք մանր կտորների, ավելացրեք 1 ճ/գ կիտրոնի հյութ և մեղր: Դիմակը քսեք դեմքին և սպասեք 15-20 րոպե, ապա գոլ ջրով մաքրեք այն:

2. Նշի դիմակ-  1/3 բաժակ նուշն աղացեք, ապա ավելացրեք մի փոքր ջուր, որպեսզի խմոր ստանաք: Դիմակը քսեք դեմքին և պահեք 30 րոպե: Այնուհետև ծորակի ջրով լվացեք դեմքը: Շաբաթական առնվազն 2 անգամ  քսեք դիմակը:

3. Կավից դիմակ- Այս դիմակն անհրաժեշտ է պատրաստել օգտագործելուց մեկ շաբաթ առաջ: Դիմակը պետք է քսել դեմքին շաբաթը մեկ անգամ: Կավը կմաքրի ծակոտիներն ու կնեղացնի դրանք:

4. Վարունգով, խնձորով, ձվով և կաթով դիմակ- 1 ձվից և մի փոքր կաթի փոշուց խառնուրդ պատրաստեք: Ավելացրեք վարունգն ու կտրատած խնձորը: Ստացված խառնուրդը քսեք դեմքին, թողեք մնա 15 րոպե, ապա լվացեք դեմքը:

5. Կիտրոնի դիմակ- Կիտրոնի հյութին մի փոքր ջուր խառնեք և բամբակի միջոցով խառնուրդը տարածեք դեմքին: Կես ժամ անց դեմքը լվացեք սառը ջրով:

6. Կիտրոնի կաթիլներ-  Ձեր նախընտրած դեմքի քսուքին մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացրեք և ստացված խառնուրդը քսեք դեմքին: Թողեք մնա 15-20 րոպե, ապա լվացեք:

7. Մայոնեզ- Մի փոքր քացախին ավելացրեք մեկ ձու, ապա՝ մի փոքր մայոնեզ: Ստացված դիմակն արդյունավետ կերպով նեղացնում է ծակոտիները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս