
Այսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, իսկ վաղը կբարձրանա

Հանրապետության տարածքում փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ փետրվարի 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, իսկ փետրվարի 4-5-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ փետրվարի 7-ին հնարավոր է թույլ ձյուն: