
Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 3-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Դաշտենցի փողոցի, Գաջեգործների 1, 2, 3, 4, Նոր Արեշի 7, 9, 11, 20` նրբանցքը ներառյալ, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46, 48, 50 փողոցների, Դավիթ Բեկի փող. 10-ից-40 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: