Բաժիններ՝

Արմավիրում 23-ամյա երիտասարդը մտել է բնակարան, սեռական հարաբերություն ունեցել տանտիրոջ անչափահաս դստեր հետ, հափշտակել հուշանվեր և ֆոտոխցիկ

Դատարանում քննվում է Արմավիրի 23-ամյա բնակչի վերաբերյալ քրեական գործը: 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով բնակարանատիրոջ տանից բացակայելու և նրա անչափահաս դստեր՝ քնած լինելու հանգամանքից, աղջկա կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրանց բնակարան:
Բացի այդ` ըստ մեղադրանքի՝ երիտասարդը ակնհայտ 16 տարին չլրացած անչափահաս աղջկա հետ նրանց տանը սեռական հարաբերություն է ունեցել:

Բացի այդ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նույն օրը ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, բացահայտ հափշտակել է աղջկան պատկանող 2500 դրամ արժողությամբ սրբապատկերով հուշանվերը և աղջկա մորը պատկանող 150.000 դրամ արժողությամբ թվային ֆոտոխցիկը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով. նրա նկատմամբ գրավ է կիրառվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս