Բաժիններ՝

Եվրոպայում անհետացել են 10 հազար միգրանտ երեխաներ

Ավելի քան 10 հազար միգրանտ երեխաներ անհետացել են Եվրոպա ժամանելուն պես, հաղորդում է Եվրոպոլը (Europol):

Ըստ Եվրոպոլի ներկայացուցիչների, երեխաները և դեռահասները անհետացել են այն բանից հետո, ինչ գրանցվել են երկրի իշխանությունների կողմից:

Եվրոպացի ոստիկանները կարծում են, որ նրանցից ոմանք կարող էին դառնալ սեռական շահագործման զոհ, կամ տեղական հանցավոր խմբավորումները ստիպել են նրանց կատարել ստրկական աշխատանք:

Ըստ միջազգային բարեգործական «Save the Children» կազմակերպության տվյալների, անցյալ տարի Եվրոպա են ժամանել 26 հազար երեխաներ և դեռահասներ` առանց մեծերի հսկողության:

Եվրոպոլն առաջին անգամ հաղորդում է անհետացած երեխաների թիվը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29