Ավտոմեքենաներն արգելափակվել են
Փետրվարի 3-ին, ժամը 06.22-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Խնածախ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2107» մակնիշի 11 LL 452 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
***
Փետրվարի 3-ին, ժամը 04.51-ին տեղեկություն է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելաափակված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 19 LO 223 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Ջ. Գ.-ին և 2 ուղևորի տեղափոխել են անվտանգ վայր:
***
Փետրվարի 3-ին, ժամը 03.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելաափակումից դուրս են բերել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 19 LO 223 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):
***
Փետրվարի 2-ին, ժամը 23.41-ին տեղեկություն է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 3 ավտոմեքենա դուրս է բերվել տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարները 11 ուղևորների տեղափոխվել են Ապարանի ՀՓՋ:
Ժամը 00.20-ին Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 CZ 097 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):
***
Փետրվարի 2-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Զ.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 34 SU 493 պետհամարանիշի ավտոմեքենան (2 ուղևոր):
***
Փետրվարի 2-ին, ժամը 21.13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան 3 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Մ.-ին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 01 SՕ 969 պետհամարանիշի ավտոմեքենան (2 ուղևոր):
***
Փետրվարի 2-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում քաղաքային զբոսայգու մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Բ. Գ.-ին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 42 SU 781 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Փետրվարի 2-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Զովասար ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել են ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մաստարա-Զովասար ավտոճանապարհի 6-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել Գ. Ղ.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 34 MU 494 պետհամարանիշի ավտոմեքենան (3 ուղևոր):
***
Փետրվարի 2-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան փակել է ավտոճանապարհը. ինչի հետևանքով առաջացել է խցանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«ԿԱՄԱԶ» մակնիշի 25 UL 002 պետհամարանիշի (վարորդը չի ներկայացել) բեռնատարը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից և ավտոճանապարը դարձել է միակողմանի երթևեկելի:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 70 ավտոմեքենա (մոտ 200 ուղևոր):
***
Փետրվարի 2-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թավշուտ գյուղի մոտակայքում 4 ավտոմեքենա արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (11 ուղևոր):
***
Փետրվարի 2-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Խնկոյան-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Խնկոյան-Լուսաղբյուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Սարալանջ միջհամայնքային ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 40 ավտոմեքենաներ և արգելափակման մեջ գտնվող ավտոմեքենաների ուղևորներին հրշեջ-փրկարարական մեքենայով ուղեկցել մոտակա համայնքներ (77 ուղևոր՝ այդ թվում կանայք, երեխաներ):
***
Փետրվարի 2-ին, ժամը 12.43-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 15 կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամանակավոր վրանային հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2109» մակնիշի 34 TD 694 պետհամարանիշով ավտոմեքենան և 5 ուղևոր:
***
Փետրվարի 2-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհի 1 կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 30 ուղևոր:
***
Փետրվարի 2-ին, ժամը 07.25-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 1 կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի 08 SL 875 պետհամարանիշով ավտոմեքենան: