Շեյխ Ասադը պատրաստվում է Հայաստանի ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում շուրջ 400 մլն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին, ով պատրաստվում է Հայաստանի ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել:

Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների և ներկայում տարվող աշխատանքների ընթացքը: «Գրեյնջ հոլդինգ»-ի ղեկավարը միաժամանակ նշել է, որ ընկերությունը մտադիր է չսահմանափակվել այս ներդրումային ծրագրով և շահագրգռված է ընդլայնել համագործակցության ուղղությունների շրջանակը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է մեր երկրի էներգետիկայի ոլորտում նման խոշոր ներդրումային ծրագրի իրականացումը և գոհունակություն հայտնել այդ ուղղությամբ կատարվող գործնական քայլերի կապակցությամբ: Վարչապետը ողջունել է նաև «Գրեյնջ հոլդինգ»-ի՝ Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է զարգացնել համագործակցությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031