«Ամենաշահագրգռվածը Ռուսաստանն է, որ պատերազմը վերսկսվի». Արշակ Սադոյան

«Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից է կախված Ադրբեջանի վարքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ խոսելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման մասին: Նրա կարծիքով՝ Իլհամ Ալիևն ամենաքիչն է շահագրգռված, որ պատերազմը վերսկսվի, քանի որ այդ դեպքում կարող են նրա՝ նավթի վաճառքից ստացված եկամուտնեը վտանգվել.

«Իսկ ամենաշահագրգռվածը Ռուսաստանն է, նա կցանկանա զինամթերքի վաճառքից գումարներ ստանալ, իսկ դա կլինի պատերազմի վերսկսումից: Իլահամ Ալիևը կորցնելու բան ունի, կորցնելու բան ունեն նաև Արևմուտքն ու Ամերիկան, բնական է, որ նրանք շահագրգռված չեն»: Խոսելով Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրման մասին՝ Ա. Սադոյանը նշեց, որ Հայաստանի համար գերվտանգավոր է այս վիճակը, և սա առիթ է, որ Հայաստանը վերջապես հասկանա, որ գերի չի կարելի դառնալ մեկ-երկուսի անհատական շահերին.

«Պետք է ինքնուրույն քաղաքականություն վարել, սա հնարավորություն է տալիս որոշ չափով ավելի ինքնուրույնանալ: Հույս ունեմ՝ մեր իշխանությունները կփորձեն դիվիդենտներ քաղել, քանի որ դրա հնարավորությունը կա: Եթե Հայաստանը ռմբակոծվեց, համարեք, որ մի եղեռն էլ կլինի մեր գլխին»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս