Բաժիններ՝

«Հաճախ գերեզմաններում խոսում եմ մայրիկիս հետ և ինձ միշտ թվում է՝ նա ինձ լսում է»

– Մարդը մահանում է, բայց նրա հոգին անմահ է: Երբ գնում ենք գերեզմաններ, հոգին ինչ-որ ձևով զգո՞ւմ է մեր ներկայությունը, թե` ոչ: Շատերն ասում են, որ պարտադիր չէ գերեզմաններ գնալ, դրանով մարդիկ իրենց են մխիթարում, իսկ մահացածի համար դա ոչ մի նշանակություն չունի: Ես շատ հաճախ գերեզմաններում խոսում եմ մայրիկիս հետ և ինձ միշտ թվում է, թե նա ինձ լսում է: Հոգիներն իրար հանդիպո՞ւմ են, թե՞ ոչ:

– Հայ Առաքելական եկեղեցին տարվա մեջ սահմանել է 5 օր` տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրեր, երբ քրիստոնյաները կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին: Նաև տարվա ընթացքում կան հանգուցյալի հետ  կապված որոշակի օրեր (մահվանից հետո 7-րդ օր, 40-րդ օր, տարելից և այլն): Գերեզմանատունը ննջեցյալների մարմնի հանգստարանն է: Ծայրահեղություն է ամեն շաբաթ գնալ գերեզման: Մենք հարգում ենք մարմինը այն բանի համար, որ այն տաճարն է հոգու, սակայն հող էր և հող էլ կդառնա: Մարմինը մահվանից հետո որևէ ունակություններ` լսել, հասկանալ և այլն, բնականաբար չի ունենում: Մահից հետո հոգին պահպանում է մարդկային անձի բոլոր հատկությունները` սիրել, կարոտել, լսել: Հոգին ամենևին էլ գերեզմանում չէ, ինչպես շատերը կարծում են, այլ հոգիների կայանում, ուր մարդկային ցեղի բոլոր հոգիները սպասում են Ահեղ Դատաստանին: Սակայն երբ կամենում ենք շփվել մեր հանգուցյալների հոգիների հետ կամ ուզում ենք ինչ-որ կերպ մեր սերը նրանց հանդեպ արտահայտել, ապա սրտաբուխ աղոթքով դիմում ենք Աստծուն` հայցելով մեր հանգուցյալների հոգու հանգստություն: Անհրաժեշտ է մեռելոց օրերին հոգևորականին հրավիրել` գերեզմանը օրհնելու:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս