Բաժիններ՝

Թուրքիայի փոխարտգործնախարարն ու հետախուզության ղեկավարն այսօր կայցելեն Իրաք

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանն ու Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այսօր կայցելեն Իրաք, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:

«Մեր մասնակցությունն Իրաքում ուղղված է երկրում կայունության ապահովմանը: Մենք չէինք ցանկանա լինել ԴԱԻՇ-ի հարևանները: Դրա համար Էրբիլը պետք է ուժեղ լինի: Այդ նպատակով մենք ցանկացած աջակցություն կցուցաբերենք ինչպես Իրաքին, այնպես էլ Իրաքի քրդական ինքնավարությանը: MİT-ի ղեկավար Հաքան Ֆիդանն ու ԱԳՆ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն այսօր կայցելեն Իրաք»,- ասել է Դավութօղլուն Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինծառայողները Իրաքի ռազմաբազայում են տեղակայվել 2014 թվականից երկրի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի խնդրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս