
Մարկ Ցուկերբերգը հանդես է եկել ի պաշտպանություն մուսուլմանների

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ կշարունակի աջակցել մուսուլմաններին, քանի որ հասկանում է, որ նրանք Փարիզի ահաբեկչություններից հետո մեծ ճնշումների են ենթարկվում:
Համապատասխան գրառումը նա կատարել է սոցցանցի իր էջում:
«Ես կարող եմ պատկերացնել, թե ինչ են զգում ողջ աշխարհի մուսուլմանները Փարիզի հարձակումներից հետո, զգում են, որ իրենց հետապնդելու են այլոց գործողությունների պատճառով: Լինելով հրեա՝ իմ ծնողներն ինձ սովորեցրել են, որ մենք պետք է դիմակայենք հարձակումներին ցանկացած հասարակությունում: Անգամ եթե այդ հարձակումն այսօր քո դեմ ուղղված չէ, երբևիցե ազատության սահմանափակումը կվերաբերի յուրաքանչյուրին»,- գրել է նա:
Նա հայտնել է, որ պատրաստ է պայքարել մուսուլմանների իրավունքների համար:
«Եթե դուք մուսուլման եք, որպես Facebook-ի հիմնադիր, ես ցանկանում եմ, որ դուք իմանաք, որ ձեզ այստեղ ուրախ են տեսնել ու որ մենք պայքարելու ենք ձեր իրավունքների ու անվտանգ միջավայր ստեղծելու համար: Քանի դեռ մենք միասին ենք ու միմյանց մեջ լավն ենք տեսնում, մենք կարող ենք կառուցել լավագույն աշխարը բոլոր մարդկանց համար»,- գրել է Մարկ Ցուկերբերգը: