
Նոր նշանակումներ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնում, փրկարարական ուժերի վարչությունում, ինչպես նաև Արագածոտնի, Վայոց ձորի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նշանակումներ են կատարվել նաև Տավուշի մարզի Ազատամուտ, Այգեպար և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների հրշեջ-փրկարարական հենակետերում:
Նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության բազայի պետ Համլետ Ամիրջանյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում: