««Այո»-ն արձանագրեցին, բայց սա նրանց շատ մեծ պարտությունն էր». քաղաքական վերլուծաբան
«Ընդդիմությունը բացարաձակապես ոչ մի բացթողում չի ունեցել, ամեն ինչ արել է շատ ճիշտ, դրա համար էլ փայլուն հաջողություն էր արձանագրել թվերի տեսքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ խոսելով սահմանադական բարեփոխումների հանրաքվեի մասին:
Նրա խոսքով՝ գրեթե ռեսուրսներ չունենալով ՝ ընդդիմությանը հաջողվեց բնակչության մեծամասնությանը համոզել՝ գնալ և «ոչ» ասել: «Այսինքն՝ սա ընդդիմության պարտությունը չէ, սա իշխանությունների պարտությունն է, քանի որ նրանք, ունենալով անսահմանափակ ռեսուրսներ, չկարողացան այդ գործը գլուխ բերել՝ առանց կեղծիքների: Այսինքն՝ «այո»-ն արձանագրեցին, բայց սա նրանց շատ մեծ պարտությունն էր, ու իրենք շատ մեծ վարկանիշային անկում ունեցան»,- նշեց Ա. Բաղդասարյանը: