3660 եվրո՝ ՄԻԵԴ վճռով ՀՀ քաղաքացուն հատուցելու համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով կառավարությունն արդարադաության նախարարությանը 3,660 եվրոյին համարժեք ՀՀ դրամ կտրամադրվի:

Այն կառավարության նիստում ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Շամոյանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանը պարտավոր է գումարը վճարել մինչև տարեվերջ: Նշենք, որ «Շամոյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը ՄԻԵԴ կողմից կայացվել է 2015 թվականի հուլիսի 7-ին:

Տեսանյութեր

Լրահոս