
Ռուսաստանը շատ կարևոր է Սիրիայում իրավիճակի կարգավորման համար. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ նկատել է, որ Ռուսաստանը շատ կարևոր դեր է խաղում Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացում, հայտնում է LifeNews-ը:
«Ռուսաստանը «քառյակի» առաջին երկրներից էր, ով ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի հետ սկսեց քննարկումներն այն մասին, թե ինչպես կարելի է հասնել Սիրիայում դիվանագիտական կարգավորման: Նրանք Վիեննայում կարողացան բանակցային սեղանի շուրջ նստեցնել նաև այլ կողմերի»,- հայտարարել է նա:
Քիրբին հիշեցրել է, որ Ռուսաստանը եղել է Վիեննայի գործընթացի ակտիվ մասնակից: Համատեղ աշխատանքի արդյունք է դարձել ԴԱԻՇ-ի դեմ համատեղ պայքարը:
«Այդ բոլոր առումներով Ռուսաստանը շատ կարևոր էր, քանի որ կարողացավ միավորել այդ գործընթացի մասնակիցներին»,- հայտարարել է Քիրբին: