Հայկական դիրքերի վրա կրակող ցանկացած դիրք կամ նույնիսկ խորքային բազա անպատիժ չի մնում, Ադրբեջանի տարածած տեսանյութերը մեր դիրքերի ռմբակոծման մասին ուղղակի խեղկատակություն է: Երկու օր առաջ Հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի երկու թռչող անօդաչու սարք…
Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ ադրբեջանական բանակի գնդապետի հայտարարություններն իրականության հետ ոչ մի կապ չունեն: Դրանք նրա հիվանդագին երևակայության վառ արգասիքն են և էժանագին քարոզչական հնարք: Պաշտպանության բանակը միշտ էլ աշխատել է թափանցիկ գործելաոճով և պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել առաջնային գծում տիրող իրադրության և դրա հետ կապված զարգացումների վերաբերյալ:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի։
Սիրիայի Հալեպ քաղաքում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսության մոտ, որը տեղակայված է թուրք-սիրիական սահմանից 45 կմ դեպի արևելք, պայթել է պայթուցիկ սարքերով լի ավտոմեքենա, հայտնում է իրանական FARS գործակալությունը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը Սահմանադրական հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակի, հետագա գործողությունների ու նոր մոբիլիզացիայի վերաբերյալ:
Ադրբեջանի իրավապահ մարմինները իրականացրել են հատուկ գործողություն կրոնական ծայրահեղականների դեմ Բարդայում, հայտնում է «Ազադլիգ» թերթը:
Մոտ երկու ժամ առաջ «Պրոկրեդիտ» բանկի Կոմիտասում գտնվող մասնաճյուղի վրա զինված հարձակում է եղել։
«Վերջերս ոմանց քաղաքական բառապաշարում զարմանալի շատացել է խրտվիլական հոգեբանությունը, թաղումների եւ մեռելների մասին խոսողները՝ իրենք էլ չհասկանալով, այս օրերին գրում են սեփական մահախոսականը: Կարծում եմ, վաղուց ժամանակն է, որ հանգուցյալները թաղեն սեփական մեռելներին»:
Ժիրար Սէֆիլյանն էլ ասաց, որ օր առաջ պետք է ձերբազատվել ռեժիմից և դիմադրելու պահը կգա։ Նա հորդորեց բոլորին համբերությամբ զինվել և կգա պահը, երբ ինքը կասի` դիմադրել։
Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալներ տեղափոխող նավ: Նավում գտնվող 6 երեխաները խեղդվել են:
«Երեկ Հայաստանը և ԵՄ-ն վերսկսեցին Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական բանակցային գործընթացը: Հուսով եմ, որ 2013թ. սեպտեմբերի 3-ի դասերը երկու կողմն էլ քաղել են և այս անգամ իսկապես կցուցաբերեն այն վերջնական բանակցելու և ստորագրելու կամքը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը,մ պնդում է, որ առնչություն չունի ԴԱԻՇ-ի հետ նավթի անօրինական առևտրի հետ: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 95-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին:
Իսկ ընտանիքի մյուս անդամների` Արինայի մոր, հոր, եղբոր և տատիկի ճակատագրերը մնում են անհայտ: Գերմանիա բնակվող Թալինի քույրը, ում մոտ ուղևորվում էր ընտանիքը, չի դիմավորել ազգականներին… Թալինի քույրն այժմ Գերմանիայից Իզմիր է գնացել` քրոջ փրկված դստեր մոտ լինելու համար:
«Սահմանադրական հանրաքվեից հետո հանրության մեծամասնությունը նորից հիասթափութուն է ապրում՝ լուծումների հասկանալի բանաձև չգտնելով»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունից մարտահրավեր նետելով անզորության զգացողությանը:
«Դեսմոնդ» փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղը ջրածածկ է արել Անգլիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող ամբողջական շրջաններ:
«Նոր Հայաստանի» ասուլիսը Ազատության հրապարակում
Դեկտեմբերի 8-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի տանիքում:
Էստոնիայի 61-ամյա նախագահ Թոոմաս Իլվեսը նշանադրվել է Լատվիայի ՆԳՆ կիբերանվտանգության ծառայության 38-ամյա ղեկավար Իևա Կուպցեի հետ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն սկսել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 78 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները, որոնք կամփոփվեն օրվա ավարտին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցչները քիչ էին մնացել՝ տապալեին խորհրդարանում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ելույթը, հայտնում է LifeNews-ը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերի 4-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
Ռուսաստանն իրավունք չունի պայմաններ թելադրել Թուրքիային, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Գոհունակություն ենք հայտնում ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ: Նոր սահմանադրությունից բխող կառավարման համակարգի փոփոխությունը զգալի է:
168.am-ի տվյալներով՝ նա Անանյան Վյաչեսլավն է, ով «Նաիրիտում» աշխատել է դեռ Վահան Մելքոնյանի ղեկավարման տարիներին, երբ իրականացվեց գործարանի հիմնական թալանը: Վ.Անանյանն աշխատանքից ազատվել էր գրեթե 1 տարի առաջ, երբ կրճատվեց գործարանի աշխատակիցների մեծ մասը:
Իրանում տարածվող գրիպի վիրուսի նոր տեսակն արդեն խլել է 30 մարդու կյանք: Այս մասին Trend-ին հայտնել է իրանցի վիրուսաբան Ալի Շեխոֆտեխը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Անտոն Սիլուանովի գլխավորությամբ:
ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, մինչև Մոսկվան չկատարի մինսկյան համաձայնագրի իր պայմանավորվածությունները: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի Գերագույն ռադայում:
Կողոպուտ կատարողին բռնեցին հանցանքի վայրում: