Բաժիններ՝

Էստոնիայի նախագահն ամուսնանում է Լատվիայի ՆԳՆ կիբերանվտանգության ծառայության ղեկավարի հետ

Էստոնիայի 61-ամյա նախագահ Թոոմաս Իլվեսը նշանադրվել է Լատվիայի ՆԳՆ կիբերանվտանգության ծառայության 38-ամյա ղեկավար Իևա Կուպցեի հետ:

Նշանադրության փաստը հաստատել են Էստոնիայի նախագահի ադմինիստրացիայում:

Աղբյուրը նաև հայտնել է, որ իրադարձությունը չի ազդի նախագահի պարտականությունների կատարման վրա: Արդյոք իր պաշտոնին կմնա՞ Իևան, թե՞ կնախընտրի «առաջին տիկնոջ» ավանդական դերը, դեռ հայտնի չէ:

Նշվում է, որ զույգը վաղուց է ծանոթացել: Առաջին անգամ նրանք հանդիպել են Եվրախորհրդարանում 2000-ականներին: Ամուսնանալու որոշում զույգը կայացրել է 2015թ. նոյեմբերի կեսին, հայտնում է dni.ru-ն:

Թոոմաս Իլվեսը նախկինում երկու անգամ ամուսնացած է եղել, ունի 3 երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս