Բաժիններ՝

ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Բայդենը՝ Ռադայում

ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, մինչև Մոսկվան չկատարի մինսկյան համաձայնագրի իր պայմանավորվածությունները: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի Գերագույն ռադայում:

«Չի կարելի հանել պատժամիջոցները, մինչև Ռուսաստանը չկատարի իր պարտավորությունները: Քանի դեռ գոյություն ունի ագրեսիա, Մոսկվայի վճարած գինը պետք է աճի»,- հայտարարել է Բայդենը:

ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ XXI դարում չի կարելի թույլ տալ սահմաններ գողանալ ուժի միջոցով, իսկ Ռուսաստանը «խախտել է այդ կանոններն ու շարունակում է խախտել»:

«Ռուսաստանն օկուպացրել է անկախ ուկրաինական տարածքը: Ես ցանկանում եմ հստակ ասել՝ ԱՄՆ-ը չի ընդունում ու երբեք չի ընդունի Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի փորձերը»,- ասել է Բայդենը:

Ռադայում Բայդենի ելույթի ժամանակ ներկա են եղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը ու կառավարության անդամները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս