Բաժիններ՝

Իրանում տարածվող գրիպի մահացու վիրուսը խլել է 30 մարդու կյանք

Իրանում տարածվող գրիպի վիրուսի նոր տեսակն արդեն խլել է 30 մարդու կյանք: Այս մասին Trend-ին հայտնել է իրանցի վիրուսաբան Ալի Շեխոֆտեխը:

Նրա խոսքով՝ գրիպի վիրուսը մշտապես մուտացիայի է ենթարկվում, ինչը հանգեցնում է նման վտանգավոր տեսակների ի հայտ գալուն:

«Գրիպի վիրուսը, որը ներկայում տարածվում է Իրանում, կարող է հանգեցնել սրտի ու թոքերի ախտահարման, հատկապես թույլ իմունիտետ ունեցող մարդկանց շրջանում»,- ասել է Շեխոֆտեխը:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարար Հասան Հաշեմի Գազիզադեն հայտնել է, թե վիրուսը տարածվում է Իրանի հարավարևելյան շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031