78 տեղամասերում սկսվել են վերահաշվարկի աշխատանքները. «Արմենպրես»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն սկսել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 78 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները, որոնք կամփոփվեն օրվա ավարտին: «Արմենպրես»­-ին այս մասին հայտնեց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը: Դեկտեմբերի 7-ին ժամը 12:00­-ից մինչև 18:00­-ն ընկած ժամկետում, սահմանված կարգի համաձայն, հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են 78 տեղամասերում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ:

Իսկ հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողովներ դիմումներ են ստացել 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Հարությունյանի խոսքով` վերահաշվարկի դիմումների գերակշիռ մասը ներկայացվել են Երևանի տեղամասերից և երկուսը մարզերից` 14-­րդ և 20-­րդ ընտրատեղամասերից:

«Այսօր սկսվել են վերահաշվարկի աշխատանքները, որոնք օրվա ավարտին կամփոփեն»,­- ասաց ԿԸՀ մամլո խոսնակը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս