ՔՊԿ-ն մարտահրավեր է նետում անզորության զգացողությանը. Նիկոլ Փաշինյան

«Սահմանադրական հանրաքվեից հետո հանրության մեծամասնությունը նորից հիասթափութուն է ապրում՝ լուծումների հասկանալի բանաձև չգտնելով»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունից մարտահրավեր նետելով անզորության զգացողությանը:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն իր շուրջն է համախմբել վարչական, ֆինանսական և նույնիսկ կրիմինալ ռեսուրսը և հսկողության տակ է առել ողջ իշխանությունը: Ն. Փաշինյանի կարծիքով՝ հարկավոր է փոխել ուժերի հարաբերակցությունը և ստեղծել քաղաքացիների մեծամասնության կամքն արտահայտող քաղաքական կառույց, որի համար անհրաժեշտ է 6000 գործունակ քաղաքացի, որ կարողանան ընտրատեղամասերում տեր կանգնել քվեներին, կառավարող թիմ, ՀՀ-ն ստեղծված ճգնաժամից հանելու հասկանալի և իրագործելի ծրագիր:

Ն. Փաշինյանը նշեց, որ ՔՊԿ-ն առաջանահերթություն է հռչակել այսպիսի ընդդիմության ձևավորումը՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին և սփյուռքին աջակցել իրեն այս ծրագիրն իրագործելու համար. «Հաղթանակը գործողություն է սպասում յուրաքանչյուրից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031