Բաժիններ՝

«Կրկնուսույցների գոյությունը միջազգային տրենդ է». Աշոտյան

Կրկնուսույցների գոյությունը միջազգային տրենդ է: Այսօր ԱԺ նիստում «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու  մասին օրինագծի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ խորհրդային տարիներին, երբ խորհրդային դպրոցը աշխարհի թոփ 3 դպրոցներից մեկն էր և կրթության որակը շատ բարձր էր, գրեթե բոլորը պարապել են կրկնուսույցների մոտ:

Նախարարի խոսքով՝ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց որոշում, թե ուր են գնում աշխարհի կրթական ուղղությունները և դրանում նշվում է 12-ամյա կրթության անցնելու անհրաժեշտության մասին, որին ՀՀ-ն գոնե կառուցվածքային առումով արդեն անցել է:

«Համաշխարհային կրթական տենդենցների մեջ լինելով, մենք որոշ առումով՝ ստրուկտուրալ, քաղաքական որոշումների առումով, առաջ ենք անցել»,- ասաց Ա.Աշոտյանը:

Ըստ նրա՝ մեր կրթության նպատակն է՝ ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային դպրոց, բայց ՀՀ-ում մեկ աշակերտին ընկնող գումարն ավագ դպրոցում մոտ 300 դոլար է, իսկ Նորվեգիայում՝ 7 անգամ ավելի, մինչդեռ Հայաստանի և Նորվեգիայի աշակերտները նույն գիտելիքներն են ցուցաբերել:

Կարդացեք նաև

Նշենք, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով հստակեցվում են «սովորող» և «կրթության որակ» տեմինները: Որակյալ կրթություն նշանակում է, որ տվյալ երկիրը կրթության միջոցով կարողանում է հիմնականում հասնել իր սահմանած նպատակներին, իսկ մանկավարժական աշխատողները կարողանում են սովորողին հասցնել սահմանված արդյունքներին։  Օրենքի նախագծի համար հիմք է ընդունվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մոտեցումները,  որը սահմանում է կրթության որակի հինգ ուղղություններ՝ սովորողի անհատական կարիքները հաշվի առնելը, միջավայրը, ուսուցման բովանդակությունը, գործընթացը և արդյունքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս