Բաժիններ՝

Կտրող, ծակող գործիքով վնասված անչափահասն ապաքինվում է

Tsayg.am-ը գրում է. 2015 թվականի նոյեմբերի 12-ին` ժամը 21:25-ին, Գյումրու Ավստրիական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ որովայնի ձախ կողմնային մակերեսի ծակված-կտրած չթափանցող վերք, արնահոսություն, հեմատոմա վնասվածքով բուժօգնության է դիմել Շիրակի մարզի բնակիչ՝ 17-ամյա Վ. Ղազարյանը: Հիվանդանոցի դատական դեպքերի մատյանի զննությամբ պարզվել է, որ անչափահասը հայտարարել է, թե դաշտում կաղամբ հավաքելիս ընկել է ձեռքի դանակով վնասվել: Մինչդեռ անչափահաս տղայի հայրն, ըստ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկությունների, գրավոր հաղորդում է տվել, որ տղային դանակով հարվածել ու մարմնական վնասվածք է պատճառել իրենց համագյուղացի մի տղա, ով ևս անչափահաս է: Վերջինիս ինքնությունը պարզվել է: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննություն է տարվում դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Տուժած անչափահասը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և, ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չէ բացատրություն տալ: Վերցվել են դեպքի պահին երկու անչափահասների հագին եղած հագուստները:

Գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են դատաբժշկական և քրեագիտական փորձաքննություններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին տրվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս