
Դերասան Ջորջ Քլունին հայր կդառնա

Դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ալամուդդինը, հղի է: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները, տեղեկացնում է Elle-ը:
37-ամյա Ալամուդդինը ներկայում հղիության չորրորդ ամսում է, ու դերասանը հուսով է, որ կինն իրեն որդի կպարգևի:
«Նրանք շատ էին վախենում, մտածում էին, որ ինչ-որ բարդություններ տեղի կունենան ու պլանավորում էին ևս մեկ ամիս սպասել ու ասել հարազատներին ու ընկերներին ուրախ լուր»,- ասել է աղբյուրը:
Շնորհիվ բարեկազմ կազմվածքի՝ Ամալի հղիությունը մինչև վերջերս չէր երևում, սակայն «Մեր բրենդը ճգնաժամն է» ֆիլմի պրեմիերային նրա կերպարի փոփոխություններն աչքի էին զարնել:
Աղբյուրի խոսքով՝ հղիությունը չի փոխի Ալամուդդինի աշխատանքային գրաֆիկը, ում՝ փաստաբանի ու իրավապաշտպանի կարիերան գտնվում է գագաթնակետին: