
«Եվրո-2016-ին խմբից դուրս գալը ծրագիր մինիմումն է». Լեոնիդ Սլուցկի

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ կոնկրետ նպատակներ կդրվեն վիճակահանությունից հետո: «Ծրագիր-մինիմումը խմբից դուրս գալն է: Տվյալ պահին Օլիմպիական սկզբունքը` գնալ մասնակցության համար, չի գործելու: Ավելի կոնկրետ նպատակների մասին կարելի է խոսել վիճակահանությունից հետո»,- «России 24»-ին տված հարցազրույցում ասել է Սլուցկին:
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է «ԲԿՄԱ»-ի և ազգային հավաքականի միջև կատարված ընտրության մասին:
«Բոլոր հարցերը պետք էր լուծել «ԲԿՄԱ»-ի հետ: Ակումբը ոչ միայն իմ հիմնական աշխատավայրն է, այլ նաև տունը: Հեռանալ այստեղից ես չեմ պլանավորում և չեմ պատրաստվում դա անել:
Դա բարեգործություն չէ` մեծ մասն աշխատել ազգային հավաքականում: Ես լրիվ ինձ բավարարող պայմանագիր ունեմ «ԲԿՄԱ»-ի հետ և աշխատանքն ազգային հավաքականում ավելի շատ ինձ է տալիս, քան ես` նրան»,- ավելացրել է Սլուցկին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը