
«Բեռլուսկոնին, Աբրամովիչը և Պերեսը մեկ ընդհանուր գիծ ունեն». Կարլո Անչելոտի

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Յուվենթուս» վերադառնալու հնարավորությունը, ինչպես նաև իր կարծիքն է հայտնել այն ակումբների նախագահների մասին, որոնցում աշխատել է:
«Դա բնական է, որ խոսակցություններ են գնում իմ` Իտալիա վերադառնալու մասին, բայց այնտեղ («Յուվենթուսում») ես արդեն եղել եմ: Բացի այդ, Իտալիայում ես կապված եմ միայն մեկ ակումբի հետ («Միլան»):
Ես շատ լավ աշխատնքի փորձ եմ ունեցել «Յուվենթուսում», և ես լավ հարաբերությունների մեջ եմ եղել Մոջիի և մյուս տնօրենների հետ: Այնտեղ հիանալի մթնոլորտ էր և այնտեղ ես հասկացա, թե ինչքան կարևոր են լավ հարաբերությունները մարզչի և ակումբի միջև: Հաջորդ աշխատանքս ես կգերադասեի, որ լիներ արտասահմանում: Ես կցանկանայի վերադառնալ Անգլիա:
Նրանք, Բեռլուսկոնի, Աբրամովիչ, Պերես ունեն մեկ ընդհանուր գիծ. սերը ֆուտբոլի նկատմամբ: Տարբերությունը միայն նրանում է, որ Բեռլուսկոնին և Պերեսը ծնվել են թիմը սիրելով, իսկ Աբրամովիչը ավելի ուշ է սիրել «Չելսին»: Ի տարբերություն Աբրամովիչի, Բեռլուսկոնին և Պերեսը ավելի ֆանատիկորեն են մոտենում ֆուտբոլին»,- ասել է Անչելոտին:
Պատրաստցե Անի Գաբուզյանը