
Պիկեն ճանաչվել է Կատալոնիայի լավագույն ֆուտբոլիստ

Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է 2014-2015 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը։ Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն:
Կատալոնիայում լավագույն մարզիչ է ճանաչվել «Էսպանյոլի» կատալոնացի մասնագետ Սերխիո Գոնսալեսը։
Պիկեն ստացել է ձայների 73 տոկոսը՝ առաջ անցնելով Ալեքս Վիդալից՝ 14, և Կիկո Կասիլիայից՝ 13։
Սիրարփի Աղաբաբյան