
«Եթե Էշլի Յանգը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է, ապա ես չինացի եմ». Ռոյ Քին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը քննադատության է ենթարկել կիսապաշտպան Էշլի Յանգին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «ԲԿՄԱ»-ի դեմ խաղի ժամանակ կատարած սիմուլյացիայի համար (1:0):
«Եթե Էշլի Յանգը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է, ապա ես չինացի եմ: Սա պարզապես խայտառակություն է: Ավագ ֆուտբոլիստները պետք է բացատրեն նրան: Նման բանը չպետք է ընդունելի լինի «Մանչեսթեր Յունայթեդում»:
Նա «սուզվեց», իսկ դա ամոթալի է: Մեկ կամ երկու անգամը կարելի է սխալ համարել, բայց Յանգը այպես անում է 9-10-րդ անգամ և նա այդպես արել է իր նախորդ ակումբներում ևս»,- ասել է Քինը ITV Sport-ի եթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը