Բաժիններ՝

Ամենագրավիչ տարեց դերասանները

Ջեք Նիկոլսոնը և ևս 5 սեքս խորհրդանիշներ` 50 տարեկանից մեծ:

Դոլֆ Լունդգրեն (58 տարեկան) 

Դոլֆ Լունդգրենը շվեդ կինոդերասան, կինոռեժիսոր և մարտարվեստի վարպետ է, ով պատկանում է այն մարտաֆիլմային դերասանների սերնդին, ովքեր դարձան էքշըն ժանրի գլխավոր հերոսների նախատիպը:1_640x495

Քևին Քոսթներ (60 տարեկան)

Քևին Մայքլ Քոսթներն ամերիկացի դերասան է, պրոդյուսեր, ռեժիսոր և երաժիշտ: Հանդիսատեսին հայտնի է «Ջրաշխարհ», «Թիկնապահը», «Ճպուռը», «Գայլերի հետ պարողը» և այլ ֆիլմերից: 2_640x427

Շոն Փեն (55 տարեկան)

Շոն Փենն ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է: Ամուսնացած է եղել հայտնի երգչուհի Մադոննայի ու դերասանուհի Ռոբին Ռայթի հետ: Խաղացել է մոտ 50 ֆիլմում, 8-ական ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր է, 4 ֆիլմի սցենարի հեղինակ: 3_640x499

Ալեք Բոլդուին (57 տարեկան)

Ալեք Բոլդուինն ամերիկացի դերասան է: Նրա երեք եղբայրները՝ Ուիլյամ Բոլդուին, Սթիվեն Բոլդուին և Դենիել Բոլդուին, նույնպես դերասաններ են: Ամուսնացած է եղել դերասանուհի Քիմ Բեսինջերի հետ: 4_640x881

Ջեք Նիկոլսոն (78 տարեկան)

Ջեք Նիկոլսոնն ամերիկացի նշանավոր դերասան, Օսկարի եռակի դափնեկիր է, 7 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս: Իր ստացած մրցանակների քանակով նրան կարելի է համար ամերիկյան բոլոր ժամանակների լավագույն դերասաններից մեկը: 5_640x890

Շոն Քոնների (85 տարեկան)

Շոն Քոններին շոտլանդացի կինոդերասան է: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների պետական պարգևների դափնեկիր է: Հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան: Կինոյում խաղացել է գերազանցապես դրական կերպարների: Նրա հերոսները արագաշարժ, ճարպիկ, ուժեղ ու հնարամիտ անձինք են՝ գաղտնի գործակալներ, լրտեսներ, զինվորականներ, թագավորներ և այլն: 6_640x400

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս