Մեկ շաբաթում կորցրեք 12 կգ
Ավելորդ քաշից ազատվելն ամենադժվար խնդիրներից մեկն է, հատկապես, երբ խոսք է գնում կարճ ժամանակահատվածում ավելորդ քաշից ազատվելու մասին:
Սակայն healthyfoodhouse կայքը ներկայացնում է դիետա, որը հնարավոր է դարձնում մեկ շաբաթում ազատվել 12կգ-ից:
Ձվի դիետան շատ պարզ է: Այն ցածր կալորիականությամբ դիետա է, որը մեկ շաբաթում ապահովում է 12կգ քաշի կորուստ: Փաստ է, որ օրգանիզմին էներգիայի համար կալորիաներ են հարկավոր, իսկ սննդարար տարրերից օրգանիզմին զրկելով՝ կհասնեք նրան, որ կվնասեք օրգանիզմը, կթուլացնեք նյութափոխանակությունն ու կբարձրացնեք տարբեր հիվանդություններ ստանալու ռիսկը:
Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք արագ քաշ կորցնել, պետք է փորձել այս ձվի դիետան:
Դիետան
Ձուն շատ օգտակար է, քանի որ այն հարուստ է պրոտեիններով և սննդարար տարրերով: Այն ուտելով՝ ձեր օրգանիզմին կապահովեք անհրաժեշտ վիտամիններով և սննդարար տարրերով: Մեկ շաբաթ շարունակ ձու ուտելով և վնասակար ուտելիքներից հրաժարվելով՝ կլավացնեք ձեր նյութափոխանակությունը և կսկսեք արագ քաշ կորցնել:
Թվում է, թե այս դիետան քիչ մթերքներ է պարունակում, սակայն ձուն հագեցնում է, այնպես որ, 7 օրերի ավարտին՝ առանց սովամահ լինելու, կկորցնեք ավելորդ 12 կիլոգրամներ:
Մեկ շաբաթվա դիետայի պլան
- Օր առաջին
Նախաճաշ. 2 հատ խաշած ձու, 2 նարինջ և մեկ բաժակ ցածր յուղայնությամբ կաթ
Լանչ. 150գ հավի միս՝ առանց կաշի, 1բաժակ յոգուրտ
Ճաշ. 1 խաշած ձու, 100գ եփած հավի միս և մեկ նարինջ
- Օր երկրորդ
Նախաճաշ. 2 հատ խաշած ձու՝ մեկ կիտրոնի հյութով
Լանչ. 150գ խաշած ձուկ, 1 գրեյպֆրուտ
Ճաշ. 3 հատ խաշած ձու
- Օր երրորդ
Նախաճաշ. 2 խաշած ձու, 1 բաժակ գոլ ջուր՝ 1 թարմ քամած կիտրոնով
Լանչ. 150գ եփած տավարի միս, 1գրեյպֆրուտ
Ճաշ. 3 խաշած ձու
- Օր չորրորդ
Նախաճաշ- 3ձվից ձվածեղ՝ սոխով, մաղադանոսով և սամիթով
Լանչ- 150գ եփած հավով աղցան
Ճաշ– 1 խաշած ձու, 2 նարինջ
- Օր հինգերորդ
Նախաճաշ- 2 գազար, 2հատ խաշած ձու, 1ճ/գ թթվասեր
Լանչ- 2 գազար, 1բաժակ թարմ նարնջի հյութ
Ճաշ- 80գ խաշած ձուկ, 1հատիկ խաշած ձու
- Օր վեցերորդ
Նախաճաշ- 150գ ցածր յուղայնությամբ յոգուրտ, 1թարմ քամած կիտրոնի կամ նարնջի հյութ
Լանչ– 2 հատ խաշած ձու, 2գրեյպֆրուտ
Ճաշ- Մեկ բաժակ ջուր
- Օր յոթերորդ
Նախաճաշ- 2 խաշած ձու, կես գրեյպֆրուտ
Լանչ- 150գ տավարի միս, 1 նարինջ
Ճաշ- 1 բաժակ ջուր
Այս դիետան շատ պարզ է, և հեշտ է պահել, սակայն այն պետք է պահել միայն մեկ շաբաթ, ոչ ավելի: Այս ընթացքում պետք է մեծ քանակությամբ ջուր խմեք: Մեկ շաբաթ անց նորից սկսեք սովորականի պես սնվել, սակայն առաջին օրերին աշխատեք չծանրաբեռնել օրգանիզմը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը