Ի՞նչ է հանձնարարել ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալը

Նախօրեին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկ բաժին-բաժանմունքների ծառայողների հետ:

ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության օրակարգը նվիրված էր 2015 թվականի 9 ամիսների ընթացքում նախկինում դատված անձանց կողմից հանցագործությունների նախականխման ուղղությամբ ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի գործունեությանը, ինչպես նաև քաղաքացիների զենքերի գրանցման ու վերագրանցման ուղղությամբ թույլտվության համակարգի կողմից կատարված աշխատանքներին:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Աբրահամյանը: Մանրամասն վերլուծելով արձանագրած ցուցանիշները՝ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալը վեր է հանել ծառայության մեջ տեղ գտած թերությունները և ոստիկանության շրջանային բաժինների պետերի ծառայության գծով տեղակալներին պահանջել՝ ակտիվացնել աշխատանքները:

Հատուկ կարևորելով պրոֆիլակտիկայի բաժնի տեղամասային տեսուչների գործունեության առաջնայնությունը՝ ոստիկանության պետի տեղակալը բացի օրակարգում ներառված հարցերից անդրադարձել է նաև համայնքներում անասնակորուստի հետ կապված հանգամանքին՝ հանձնարարելով տեղամասային տեսուչների միջոցով զգուշացնել բոլոր անասնապահներին իրենց անասնահոտը բարձիթողի վիճակում չթողնելու, ինչպես նաև դրա հետևանքում այլ անձանց բանջարանաբոստանային կուլտուրաններն ու այգիները վնասելու անթույլատրելիության մասին:

Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ոստիկանության պետի տեղակալը համապատասխան ծառայության պատասխանատուներին հանձնարարել է ուշադիր և հետևողական լինել քաղաքացիների զենքերի գրանցման ու վերագրանցման աշխատանքներում, առանց քաշքշուկների հնարավորինս կարճ ժամանակահատվածում կազմակերպել այդ գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս