![](/banners/BeFunky-design.jpg)
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. կինը իր տան դիմաց վրաերթի է ենթարկվել և տեղում մահացել
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/04b24e77c7925d4506a119d93d6114fa.jpg)
Հոկտեմբերի 18-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի կենտրոնում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդերս-C» մակնիշի 34 TN 864 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ծաղկալանջ գյուղի բնակիչ՝ 1951 թ. ծնված Գ. Օ.-ին, ով տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի