Վթար Գեղարքունիքի մարզում

Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-14 ատոճանապարհի Ծովագյուղ-Ճամբարակ հատվածի 10-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել-Աստրա» մակնիշի 07 UL 646 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ՝ 1957 թ. ծնված Ս. Ա.-ը և ուղևորներ՝ 2000 թ. ծնված Ա. Թ.-ը, 1980 թ. ծնված Լ. և 1978 թ. ծնված Մ. Ա.-ները հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Տեսանյութեր

Լրահոս