
Շան ձագ, որը վաճառվել է 1.5 մլն դոլարով

Շունը մարդու հավատարիմ բարեկամն է: Աշխարհում կան այս կենդանու հարյուրավոր ցեղատեսակներ: Սակայն կա շուն, որն արժե ոչ պակաս 1.5 մլն դոլարից:
Մի անգամ Չինաստանում անցկացվել է աճուրդ, որի ժամանակ վաճառվել է ամենաթանկարժեք շունը: Մեծ Փայլ անունով Տիբեթյան մաստիֆի 11 ամսական ձագը վաճառվել է 1.5 մլն դոլարով: Նրա մարդ-բարեկամը դարձել է հայտնի քարածխային մագնատ Հյուսիսային Չինաստանից: Շան ձագին տիրոջ մոտ են հասցրել անվտանգության աշխատակիցները: Գնորդի անունը չի հրապարակվում` նրա անձնական անվտանգության նպատակներով:
Տիբեթյան մաստիֆը չինացիների սիրելի ցեղատեսակն է: Նա հայտնի է դեռ վաղ ժամանակներից: Այս շները եղել են տիբեթյան տաճարների բարեխիղճ պահապաններ: Մաստիֆներն օգնել են նաև քոչվորներին Հիմալայան լեռներում իրենց ճանապարհորդությունների ժամանակ: Եթե հավատանք լեգենդներին, ապա Չինգիզ Խանը և Բուդդան նույնպես գերադասել են շան այս ցեղատեսակը:
Աշխարհի ամենաթանկ շունն արդեն մեծացել է և հիմա կշռում է 80 կգ: Նրա հայտնի տերը հոգ է տանում իր սիրելիի բարձրորակ սննդակարգի համար:
Շան ճաշացանկը բաղկացած է ազգային էկզոտիկ ճաշատեսակներից, ինչպես նաև հորթի և հավի մսի էլիտար տեսակներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը