
Դավիթ Յուրչենկոն նախընտրում է խաղալ Ռուսաստանի հավաքականում

Rusfootball.info կայքը մեջբերում է «Ուֆայի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի խոսքերը, ով հայտնել է, որ ելույթ չի ունենալու Հայաստանի հավաքականում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Յուրչենկոյի հետ բանակցություններ էր վարում՝ ազգային ընտրանում կազմում ընդգրկելու համար:
«Բանակցությունները հիմա դադարել են, և ես ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` հրավերի համար: Հայաստանի հավաքականում ինձ մտադիր էին վստահել առաջին համարի դերը, ինչը շատ հաճելի է: Շատ լավ եմ վերաբերվում այդ երկրին, ես հայկական արմատներ ունեմ, սակայն չեմ ցանկանում դառնալ օտար Ռուսաստանում:
Այստեղ սկսել եմ ֆուտբոլային կարիերաս, եղել է իմ կայացումը որպես ֆուտբոլիստ: Ցանկանում եմ ապացուցել Ռուսաստանում, որ ես ընդունակ դարպասապահ եմ, որ ունեմ հավակնություններ և էմոցիաներ: Ցանկանում եմ հանդել գալ Ռուսաստանի հավաքականի կազմում»,- նշել է Յուրչենկոն:
Յուրչենկոն նաև նշել է, որ կարող է հասնել Ռուսաստանի հավաքականում խաղալու համար նախատեսված մակարդակին:
Սիրարփի Աղաբաբյան