
Յուրգեն Կլոպը արգելել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստների կանանց և ընկերուհիներին այցելել մարզաբազա

Իսկ շաբաթվա կեսի հանգստյան օրը ֆուտբոլիստները ստիպված են վաստակել հաղթանակով:
Գերմանացին «Լիվերպուլում» կատարել է առաջին կարգապահական քայլերը: Նա արգելել է խաղացողների կանանց, ընկերուհիներին և ընկերներին հայտնվել Մելվուդում:
«Կարմիրների» նոր գլխավոր մարզիչը հայտնել է, որ սրանից հետո խաղացողները մարզաբազան պետք է ընդունեն որպես ակումբի ֆուտբոլային շտաբ: Բացի դրանից, գերմանացի մասնագետը զրկել է ֆուտբոլիսներին 1 հանգստյան օրից, որը մինչ այս կար շաբաթվա կեսին` մոտիվացնելով դա նրանով, որ հանգստյան օրը պետք է հաղթանակով վաստակել:
Ինչպես նաև 48-ամյա գերմանացին արգելել է ֆուտբոլիստներին մարզաբազայում գտնվելու ընթացքում օգտվել սմարթֆոններից և մտնել սոցիալական ցանցեր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը