
«Էվերթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» 0:3. Թիմը գերազանց արձագանքեց նախորդ պարտությանը. Ուեյն Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող և ավագ Ուեյն Ռունին Անգլայի առաջնության «Էվերթոնի» հետ խաղից հետո (3:0) կիսվել է իր տպավորություններով:
«Մենք շատ լավ մարզվել էինք հավաքականների խաղերից հետո և թիմը գերազանց արձագանքեց նախորդ պարտությանը:
«Հուդիսոն պարկում» միշտ դժվար է խաղալ: Սիրում եմ գործել հարձակվողի դիրքում և իհարկե գոլ խփել:
Այո, ես վաղուց չէի խփել այստեղ. մի քանի տարի: Բարեբախտաբար այսօր դա ինձ հաջողվեց իսկ թիմը վաստակեց 3 միավոր»,- ասել է Ռունին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը