Բաժիններ՝

Խոհարարական գաղտնիքներ, որ ձեզ կդարձնեն իսկական շեֆ-խոհարար

Ջեյմս Օլիվերը բրիտանացի հայտնի շեֆ-խոհարար է, ով մասնակցում է շատ խոհարարական շոուների և մշակել է խոհարարական խորամանկությունների ուսուցողական գրքեր:

AdMe.ru-ն հավաքագրել է խոհարարական այն խորամանկությունները, որոնք ձեզ կդարձնեն իսկական պրոֆեսիոնալ:

1. Կոտլետներ պատրաստելիս անընդհատ թրջեք ձեռքերը, որպեսզի հում միսը չկպչի Ձեր ձեռքերին:

2. Մի կառչեք բաղադրատոմսից: Եթե չեք գտնում ինչ-որ համեմունք, բաց թողեք այն, միևնույն է՝ սիրով պատրաստվածը համեղ է լինելու:

3. Անչոուսների համը պաստայում չի զգացվում: Այնպես որ, եթե չզգաք դրանց համը, մի մտածեք, որ լավ չեք պատրաստում:

4. Ձկան վրա դրված յուղոտ ծխեցրած բեկոնը ձկանը յուրահատուկ հոտ կտա:

5. Որպեսզի կիտրոնից շատ հյութ քամվի, կտրելուց առաջ ձեռքի ափով գլորեք այն սեղանի վրա:

6. Որպեսզի կանաչիներն ավելի շատ հոտ ու համ ունենան, մինչ ավելացնելը մի թեթև տրորեք դրանք և ավելացրեք ձիթապտղի յուղ:

7. Եթե ուզում եք կերակուրը շատ յուղոտ չլինի, մի փոքր անանաս ավելացրեք:

8. Որպեսզի շոկոլադե սոուսն ավելի համեղ լինի, նարինջ կամ նարնջի թարմ հյութ ավելացրեք:

9. Աղցանի համար կարտոֆիլը պետք է կտրատել տաք-տաք:

10. Սմբուկներն ուժեղ կրակի վրա պետք է տապակել 3-4 րոպեից ոչ ավելի:

11. Հավի ավելորդ յուղայնությունը կարելի է հանել թղթի միջոցով:

12. Բեկոնը հավին կտա սեխի բույր:

13. Լայմից ավելի շատ հյութ կարելի է քամել, եթե այն տաքացնեք:

14. ճակնդեղը պետք է եփել աղաջրի մեջ:

15. Գրիլ պատրաստելիս ածուխը չպետք է շատ լինի: Ավելի ճիշտ կլինի ածուխը շարել մեկ ուղղությամբ, իսկ մթերքները՝ մեկ այլ, որպեսզի գրիլից ածուխի համ չգա:

16. Միս տապակելիս վրան մեկ թեյի գդալ ալյուր լցրեք: Այդպես միսը կդառնա խրթխրթան:

17. Ձուկ տապակելիս պետք չէ թավան ցողել ձեթով: Հենց ձուկն է պետք պատել ձեթով:

18.Կանաչին կարտոֆիլի հետ պետք է խառնել անմիջապես մատուցելուց առաջ:

19. Մակարոնը կարելի է հեշտ կիսել՝ սրբիչի մեջ փաթաթելով:

20. Շաքարավազը, հավկիթը և հյութը միասին պետք է խառնել՝ ամանը դնելով եռացող ջրի կաթսայի վրա:

21. Անանուխը պետք է ավելացնել ինչ-որ բան տապակելու հենց սկզբից:

22. Որպեզի չիլին կորցնի կծվությունը, պետք է այն լվանալ շատ մեծ քանակությամբ ջրում:

23. Որպեսզի սոխ տապակելիս վատ հոտ չգա, ձեթի մեջ աղ ավելացրեք և տապակեք մարմանդ կրակով:

24. Մեղրը տաքացնելու համար մեղրով ապակյա տարան պետք է դնել տաք ջրի մեջ:

25. Որպեսզի ձկան գրիլ պատրաստելիս ձուկը չկպչի ձողափայտերին, պետք է այն ամբողջությամբ պատել աղով:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս