«Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի»

«Հայաստանը, կարծում եմ, արդեն վաղուց պատրաստվում է հնարավոր պատերազմի, քանի որ Հայաստանին չհաջողվեց վերջին 20 տարիների ընթացքում բանակցությունների միջոցով միջազգային իրավունքով ամրագրել 1990-ականների սկզբին ունեցած իր ռազմական հաջողությունները: Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի, քանի որ Ադրբեջանն իր պարտությունը չի ընդունել,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը,- Ավելին, հնարավորության դեպքում այն ռազմական ուժով կցանկանա իր ավելի քան 20 տարի առաջ կորցրածը հետ բերել: Տևական խաղաղության համար երկու կողմերն էլ պետք է առնվազն ընդունեն, որ այլևս պատերազմով ոչինչ չեն կարող կորզել: Բայց ադրբեջանական հասարակությունը տարիներ շարունակ պատրաստվում է վրեժխնդրության պատերազմի, և անկախ նրանից, թե նախագահ Ալիևի նման ծրագրերը իրատեսական են, թե ոչ, Ադրբեջանի հասարակության ստվար զանգվածը վստահ է, որ իրենք կարող են արագ և հաջողված պատերազմ վարել, եթե Ռուսաստանը Հայաստանին չսատարի»:

Նա նաև հավելել է, թե ԱՄՆ և ԵՄ-ի անդամների ազգային շահերից է բխում Հարավային Կովկասում կայուն ազգային պետությունների ներկայությունը, որոնք կարող են անկախ արտաքին քաղաքական որոշումներ ընդունել և կայուն լինել թե քաղաքական, և թե տնտեսական հարաբերությունների տեսանկյունից:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս