Հայտնի է՝ ում համար է կուսակցություն ստեղծում Արա Աբրահամյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արա Աբրահամյանը, փաստորեն, հրաժարվեց ՕԵԿ-ին աջակցելու գաղափարից և հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին։ Ո՞ւմ համար է նա կուսակցություն ստեղծում և հարթում դեպի իշխանության տանող ճանապարհը՝ ինքը չունենալով իշխանության մեջ որևէ դերակատարում ունենալու սահմանադրական իրավունք։ Քոչարյանական մամուլի կտրուկ վերակողմնորոշումից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ Աբրահամյանը կուսակցություն է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի համար։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ քոչարյանական թիմի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել նաև ՕԵԿ ղեկավաիի հետ, և չի բացառվում, ոբ ՕԵԿ-ը ևս միանա այս ծրագրի իրականացմանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: