Բաժիններ՝

«ԲԿՄԱ»-ի նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Ֆիլիպենկովը մահացել է վետերանների հանդիպման ժամանակ

Ֆուտբոլիստի սիրտը կանգնել է խաղի ավարտից 5 րոպե առաջ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, պենզենյան «Զենիթ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, մոսկովյան «ԲԿՄԱ»-ի նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Ֆիլիպենկովը մահացել է դաշտում վետերանների ընկերական խաղի ժամանակ:

44-ամյա Ֆիլիպենկովը մասնակցում էր «Զենիթի» և «Պենզգոռստրոյ զակազչիկ» ընկերության վետերանների միջև հանդիպմանը:

«Այս խաղում Սերգեյ Ալեքսանդերովիչի թիմը հաղթում էր 3:0 հաշվով և նա գոլ էր խփել: Խաղավարտից մոտ 5 րոպե առաջ նա վատ զգաց իրեն և վայր ընկավ: Արագ շտապօգնություն կանչեցինք, բժիշկները եկան, բայց փրկել նրան չհասցրին: Սերգեյ Ալեքսանդերովիչը մահացավ ֆուտբոլային դաշտում»,- ասել է մամլո քարտուղարը:

Ֆիլիպենկովը «ԲԿՄԱ»-ի կազմում դարձել ԽՍՀՄ բրոնզե և արծաթե մեդալակիր:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս