
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 12-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ: