Սիմեոնեն կարող է փոխարինել Մոուրինիոյին «Չելսիում»
Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, «Չելսիի» ղեկավարությունը քննարկում է արգենտինացի Դիեգո Սիմեոնեի հրավիրումը գլխավոր մարզչի պաշտոնին:
Սիմեոնեն գլխավորում է մադրիդյան «Ատլետիկոն» 2011թ.-ից: Նրա ղեկավարությամբ ակումբը հաղթել է Եվրոպայի լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, Իսպանիայի առաջնությունը և գավաթը, ինչպես նաև հասել է 2014թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Անցյալ գարնանը Սիմեոնեն նոր հնգամյա պայմանագիր է ստորագրել իսպանական ակումբի հետ: Ըստ համաձայնագրի պայմանների, «Չելսին» կարող է ձեռք բերել Սիմեոնեին, եթե միայն վճարի «Ատլետիկոյին» 15 մլն ֆունտ սթերլինգ` որպես փոխհատուցում:
Ժոզե Մոուրինիոյի նկատմամբ «կապույտները» ձախողել են անգլիական Պրեմիեր Լիգայի մեկնարկը: Տվյալ պահին «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ընդամենը 16-րդ հորիզոնականը:
«Սաութհեմփթոնի» դաշտում կրած պարտությունից հետո նրան հանդիպման էր կանչել ակումբի ղեկավարությունը: Զրույցի արդյունքում Մոուրինիոն քարտ-բլանշ է ստացել` թիմում հետագա աշխատանքի համար:
Հոկտեմբերի 17-ին «Չելսին» իր դաշտում կհանդիպի բիրմինգհեմյան «Ասթոն Վիլլայի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը