
Սկանդալային հայուհի Քրիստին Ուզունյանն այս անգամ էլ որոշել է խլել Ժիզել Բունդխենի ամուսնուն

Ամերիկյան տաբլոիդների գլխավոր հերոսուհին՝ Բեն Աֆլեքի ու Ջենիֆեր Գարների 3 երեխաների նախկին էլիտար դայակ Քրիստին Ուզունյանը, հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում:
28-ամյա Ուզունյանի կարճատև սիրավեպը Բենի հետ, դերասանի համար ավարտվեց ընտանեկան սկանդալներով, գրում է Elle-ը:
Աղջիկը, ով հայտնի դարձավ բոլորին իր կարճատև աստղային սիրավեպով, թվում է՝ աստղային նոր օբյեկտ է գտել:
Լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ այս ամառ Քրիստինը ժամադրության է գնաց Աֆլեքի ընկերեջ՝ սուպերմոդել Ժիզել Բունդխենի ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ:
Աղբյուրների պնդմամբ՝ ամերիկյան ֆուտբոլի 38-ամյա մարզիկը ու դայակը ծանոթացել են դերասանի հետ Լաս Վեգաս կատարած ճանապարհորդության ժամանակ ու միանգամից համակրել են միմյանց:
Թոմ Բրեդիի կինը՝ Ժիզել Բունդխենը, ով մոլորակի ամենաբարձր վարձատրվող մոդելն է, ինչ-որ բան է սկսել կասկածել: Վերջին շրջանում ամուսինն սկսել է տանը քիչ ժամանակ է անցկացնել, ինչը վշտացնում է բրազիլուհուն:
Զույգը հրապարակային մեկնաբանություններից հրաժարվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, թե Աֆլեքն Ուզունյանին է նվիրել 43 հազար դոլարանոց Lexus:
Դերասանն իր հերթին, հերքել է այդ մասին տեղեկությունը՝ ասելով, թե չի բացարձակապես չի շփվում Քրիստինի հետ: