Բաժիններ՝

Տարբեր գույնի երկվորյակներ. քույրեր, որոնք պատկանում են տարբեր ռասաների

Ծանոթացեք Մարիայի և Լյուսիի հետ, քույրեր, որոնք պատկանում են տարբեր ռասաների: Շատերը նրանց ընկալում են որպես ընկերուհիներ` մաշկի գույնի պատճառով: Մեծ Բրիտանիայում բնակվող այս քույրերը միշտ ուշադրություն են գրավում, քանի որ նրանցից մեկը սևամորթ է, իսկ մյուը` սպիտակամորթ:

 

2_640x360

Նրանք ծնվել են 1997 թ.: Նրանց հայրը սպիտակամորթ է, իսկ մայրը կիսով չափ ջամայկացի է: Քույրերը սովորել են, որ իրենց ընկալում են որպես ընկերուհիներ և նրանք երբեմն ստիպված են ցույց տալ իրենց ծննդյան վկայականները, որպեսզի ապացուցեն, որ իսկապես քույրեր են: 3_640x640

«Ոչ ոք երբեք չի հավատում, որ մենք երկվորյակներ ենք, քանի որ ես սպիտակամորթ եմ, իսկ Մարիան` սևամորթ: Նույնիսկ երբ մենք միանման ենք հագնվում, մենք նման չենք սովորական քույրերին, ուր մնաց` երկվորյակների»,- բացատրում է Լյուսին: 4_640x483

Աղջիկներն իրարից տարբերվում են ոչ միայն արտաքնապես:

Լյուսին, ով ունի շիկակարմիր վարսեր և շատ բաց մաշկ, Գլոսթերի քոլեջում ուսումնասիրում է արվեստ և դիզայն: Իսկ Մարիան, ով ունի շագանակագույն վարսեր և մաշկի կարամելային երանգ, Չելթնեմի քոլեջում ուսումնասիրում է հոգեբանություն և օրենք: 5_640x916

Նրանք ունեն եղբայրներ և քույրեր, ովքեր նույնպես ունեն մաշկի գույնի տարբեր երանգներ:

«Մեր բոլոր քույրերի և եղբայրների մաշկի գույների գտնվում են իմ և Լյուսիի մաշկի գույների արանքում: Այսինքն ես և Լյուսին գտնվում ենք գունային սպեկտրի եզրերին, իսկ նրանք գտնվում են մեր արանքում»,- ասել է Մարիան: 6_640x480

Քույրերը շատ երջանիկ են, որ այդքան տարբեր են:

«Երդ դու ուենս երկվորյակ, ով քեզ բացարձակապես նման չէ, մարդիկ երբեք Ձեզ չեն շփոթի և դա հիասքանչ է»,- ասել է Լյուսին: 7_640x960

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս